
Իրազեկ Խաղամոլություն ԱԱ (Արևմտյան Ավստրալիա)
Իրազեկ Խաղամոլություն ԱԱ (Արևմտյան Ավստրալիա)խորհրդատվական, աջակցության և տեղեկատվական ծառայություն է խաղամոլության հետևանքով վնասներ կրած մարդկանց և նրանց սիրելիների համար: Ծառայություններն անվճար են, գաղտնի և գործում են ամբողջ նահանգում:
Առերես խորհրդատվությունը հասանելի է Իրազեկ Խաղամոլություն ԱԱ (Արևմտյան Ավստրալիա) միջոցով, իսկ անվճար Խաղամոլության Օգնության (Gambling Helpline)հեռախոսային գիծը գործում է 24/7՝ 1800 858 858:
Օգնություն անգլերենից բացի այլ լեզուներով
Եթե անգլերենը ձեր առաջին լեզուն չէ, աջակցությունը հասանելի է մշակութային և լեզվական տարբեր համայնքների համար:.
Թարգմանչական Ծառայություն (TIS)
Եթե ցանկանում եք Իրազեկ Խաղամոլություն ԱԱ (Արևմտյան Ավստրալիա)’կողմից տրամադրվող անվճար, գաղտնի խորհրդատվություն և աջակցություն, բայց կցանկանաիք խոսել ձեր առաջին լեզվով, դուք դեռևս կարող եք ստանալ ձեզ անհրաժեշտ օգնությունը՝
- Զանգահարեք Թարգմանչական Ծառայություն (TIS) 131 450 հեռախոսահամարով:
- Խնդրեք Իրազեկ Խաղամոլություն ԱԱ (Արևմտյան Ավստրալիա)’ հետ խոսել ձեր լեզվով 1800 858 858 հեռախոսահամարով:
- TIS-ը ձեզ կմիացնի Իրազեկ Խաղամոլություն ԱԱ (Արևմտյան Ավստրալիա)’:
Քաղաքային հեռախոսներից TIS զանգերի արժեքը նույնն է, ինչ տեղական զանգերինը։ Բջջային հեռախոսներից զանգերի համար արվում են լրացուցիչ գանձումներ։
Ինչպիսի՞ աջակցության կարիք ունեք:
Խաղամոլության մասին ինչ-որ մեկի հետ խոսելով՝ կարող եք հսկայական փոփոխություն մտցնել ձեր կյանքում: Այդ կերպ, դուք կարող եք ավելի հստակ պատկերացնել խաղամոլության ազդեցությունը ձեր և ձեր սիրելիների վրա, որը կհանգեցնի տևական փոփոխությունների ձեռնարկմանը։
Հեռախոսային գիծն անվճար է, գործում է 24 ժամ, բոլոր զանգերը անանուն են և չեն ներառվի ձեր հեռախոսային հաշվում, եթե զանգահարեք քաղաքային հեռախոսից: Եթե դուք ինքներդ խաղամոլությամբ չեք զբաղվում, սակայն վնասներ եք կրում խաղամոլությունից, կարող եք զանգահարել, որպեսզի լրացուցիչ տեղեկություններ ստանաք խաղամոլությանն առնչվող խնդիրների և դրանք կառավարելու եղանակաների մասին։
Վերահսկողությունը ստանձնելու արդյունավետ միջոցը ինքներդ ձեզ մեկ կամ մի քանի խաղային վայրերից կամ օնլայն ծառայություններից արգելափակելու, արգելելու կամ մուտքը մերժելու որոշման կայացումն է։ Սա կոչվում է ինքնարգելք։
Ինքնարգելքը կարող է օգնել, եթե ցանկանում եք կրճատել, ընդմիջել կամ ընդմիշտ հրաժարվել։ Դուք ընտրում եք, որտեղ չեք ցանկանում լինել: Յուրաքանչյուրը կարող է դա անել, և դա անվճար է:
Ավստրալիայում մոլախաղերի բոլոր լիցենզավորված մատակարարները պարտավոր են տրամադրել ինքնարգելքի որևէ տարբերակ:
Այն կարող է կազմակերպվել անմիջապես ծառայության միջոցով կամ խաղամոլության խորհրդատուին 1800 858 858 հեռախոսահամարով զանգելով։
Ահա մի քանի հղումներ, որոնք կօգնեն ձեզ. դուք կարող եք օգտվել Google Translate-ից, եթե թարգմանությունը չկա:
BetStop – Ինքնաբացառման ազգային ռեգիստր (BetStop – the National Self-Exclusion Register™)
BetStop – Ինքնաբացառման ազգային ռեգիստրը անվճար ազգային ծառայություն է՝ մեկ քայլով ձեզ բացառելու Ավստրալիայի կողմից արտոնագրված առցանց և հեռախոսային խաղադրույքների բոլոր ծառայություններից: Իմացեք ավելին BetStop-ի մասին՝ ինքնաբացառման ազգային ռեգիստրը կամ կապվեք Իրազեկ Խաղամոլություն ԱԱ-ի հետ, եթե ցանկանում եք գրանցել մեր օգնությունը:
AdBlock Plus-ը վեբ բրաուզերների համար անվճար ծրագիր է, որն արգելափակում է գովազդի հայտնվելը վեբ էջերում: AdBlock Plus-ն անջատում է մի շարք գովազդներ, երբ դուք որոնում եք կատարում համացանցում՝ ներառյալ ազդերիզները, YouTube-ի գովազդները, թռուցիկները և սոցիալական լրատվամիջոցների գովազդները:
Խաղամոլության Օգնություն Արևմտյան Ավստրլիա-ն (Gambling Help WA) նաև առաջարկում է անվճար ֆինանսական խորհրդատվության ծառայություն բոլոր նրանց, ովքեր կրում են խաղամոլության վնասների հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների հետևանքները:
Խաղամոլության հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունները կարող են ձեր և ձեր ընտանիքի մոտ անզորության, սթրեսային, ընկճված, անհանգիստ և մեկուսացած զգացողություն առաջացնել: Միգուցե այնպես զգաք, որ դիմելու տեղ չունեք, և ոչ ոք չի կարող օգնել ձեզ: Զրուցելով որակավորված ֆինանսական խորհրդատուի հետ՝ դուք կարող եք դուրս գալ շփոթության լաբիրինթոսից, որը կարող է առաջանալ սպասվող ֆինանսական ճգնաժամից։