Իրազեկ Խաղամոլություն ՆՀՈՒ (GambleAware NSW)

Իրազեկ Խաղամոլություն ՆՀՈՒ (GambleAware NSW) խորհրդատվական, աջակցության և տեղեկատվական ծառայություն է խաղամոլության հետևանքով վնասներ կրած մարդկանց և նրանց սիրելիների համար: Ծառայություններն անվճար են, գաղտնի և գործում են ամբողջ նահանգում:

Առերես խորհրդատվությունը հասանելի է Իրազեկ Խաղամոլություն ՆՀՈՒ (GambleAware NSW)

միջոցով, իսկ անվճար Խաղամոլության Օգնության (Gambling Helpline)հեռախոսային գիծը գործում է 24/7՝ 1800 858 858:

Իրազեկ Խաղամոլություն ՆՀՈՒ (GambleAware NSW)

Օգնություն անգլերենից բացի այլ լեզուներով

Եթե անգլերենը ձեր առաջին լեզուն չէ, աջակցությունը հասանելի է մշակութային և լեզվական տարբեր համայնքների համար:

ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐ

Կգերադասեի Բնիկների (First Nations)Օգնություն

Եթե խաղամոլությունը ձեզ անհանգստացնում է, խոսեք այնպիսի մարդու հետ, ում կարող եք վստահել ձեր մտահոգությունները։ Բնիկների հարցերով զբաղվող որոշ կազմակերպություններ ունեն խաղամոլության խորհրդատուներ, որոնց հետ կարող եք զրուցել։

ԲՆԻԿՆԵՐ (FIRST NATIONS)  
 

Ինչպիսի՞ աջակցության կարիք ունեք:

Ծառայության խորհրդատուները հասանելի են հեռախոսով հենց հիմա: Անվճար, գաղտնի խորհրդատվության և աջակցության համար զանգահարեք Ծառայություն 24/7 1800 858 858 հեռախոսահամարով:

1800 858 858

 

Հոգեբանական Աջակցության Ծառայություններ

GambleAware Կենտրոնական Սիդնեյ

Առաքման վայրերը ներառում են Campsie, Belmore, Camperdown, Ashfield, Lewisham 
Փոստ՝ [email protected]

1800 482 482

GambleAware Հարավային Արևմտյան Սիդնեյ

Առաքման վայրերը ներառում են Fairfield, Bankstown, Liverpool, Campbelltown, Bonnyrigg, Wingecarribee, Wollondilly 
Փոստ՝ [email protected]

1800 482 482

GambleAware Հարավարևելյան Սիդնեյ

Առաքման վայրերը ներառում են Kogarah, Sutherland, Bondi Junction, Darlinghurst 
փոստ՝ [email protected]

02 8382 9601

GambleAware Հյուսիսային Սիդնեյ և Կենտրոնական ափ

Առաքման վայրերը ներառում են Manly Vale, Narrabeen, Ryde, Tuggerah, West Gosford, Wyong, Toukley, San Remo  
փոստ՝ [email protected]

1300 827 638

GambleAware Murrumbidgee

Առաքման վայրերը ներառում են Albury, Wagga Wagga, Corowa, Finley, Deniliquin, Holbrook, Glenroy 
փոստ՝ [email protected]

02 6021 7099

GambleAware Կենտրոնական և Հյուսիսային NSW

Առաքման վայրերը ներառում են Coffs Harbour, Grafton, Lismore, Port Macquarie և Tweed Heads
փոստ՝ [email protected]

02 6651 4093

GambleAware Illawarra և Հարավային NSW

Առաքման վայրերը ներառում են Վոլոնգոնգ, Շելհարբուր, Նովրա, Ուլադուլլա, Բեյթմանս Բեյ, Բեգա, Գուլբերն, Քուենբեյան, Կոոմա, Հարդեն 
փոստ՝ [email protected]

02 4267 6600

GambleAware Hunter և New England

Առաքման վայրերը ներառում են Քարդիֆ, Ֆորսթեր, Գլոսթեր, Մեյֆիլդ, Մեյֆիլդ, Մուսվելբրուկ, Սինգլթոն, Տարի, Արմիդեյլ, Գլեն Իննես, Գյունեդահ, Ինվերել, Մորե, Նարաբրի, Թամվորթ: 
փոստ՝ [email protected]

1800 497 065

GambleAware Հեռավոր և արևմտյան NSW

Առաքման վայրերը ներառում են Bathurst, Bourke, Broken Hill, Cobar, Coonamble, Dubbo, Orange 
փոստ՝ [email protected]

1300 798 258

GambleAware Կապույտ լեռներ և Արևմտյան Սիդնեյ

Առաքման վայրերը ներառում են Parramatta, Penrith, Lidcombe, Blacktown, Katoomba, Lithgow, Springwood, Emerton, Richmond 
Փոստ՝ [email protected]

1800 482 482

Վերահսկողությունը ստանձնելու արդյունավետ միջոցը ինքներդ ձեզ մեկ կամ մի քանի խաղային վայրերից կամ օնլայն ծառայություններից արգելափակելու, արգելելու կամ մուտքը մերժելու որոշման կայացումն է։ Սա կոչվում է ինքնարգելք։

Ինքնարգելքը կարող է օգնել, եթե ցանկանում եք կրճատել, ընդմիջել կամ ընդմիշտ հրաժարվել։ Դուք ընտրում եք, որտեղ չեք ցանկանում լինել: Յուրաքանչյուրը կարող է դա անել, և դա անվճար է:

Ավստրալիայում մոլախաղերի բոլոր լիցենզավորված մատակարարները պարտավոր են տրամադրել ինքնարգելքի որևէ տարբերակ:

Այն կարող է կազմակերպվել անմիջապես ծառայության միջոցով կամ խաղամոլության խորհրդատուին 1800 858 858 հեռախոսահամարով զանգելով։

Խաղատներ, ակումբներ, գինետներ և TAB

Դուք ստորագրում եք համաձայնագիր, որտեղ սահմանվում են ձեր պարտավորությունները, ներառյալ այն, որ ձեզ թույլ չտան գնալ ձեր նշած վայրերը: Եթե դուք, այդուհանդերձ, գնաք այդ վայրերը, անձնակազմը թույլտվություն ունի նշված վայրերից ձեզ հեռացնելու համար:

Նոր Հարավային Ուելսում (NSW) խաղատներից, ակումբներից և գինետներից ինքնարգելքի սահմանման նվազագույն ժամկետը 6 ամիս է: TAB-ի գործակալություններից և դրան մասնակցող լիցենզավորված վայրերից ինքնարգելքի նվազագույն ժամկետը 12 ամիս է:

Ինքնարգելքի պայմանագիրը լրացնելիս պետք է տրամադրել՝

  • անձը հաստատող լուսանկարով փաստաթղթի պատճեն (վարորդական իրավունք կամ անձնագիր)
  • անձնագրի չափսի լուսանկար
  • այն վայրերի կամ դրանց որոշ մասերի և TAB գործակալությունների ցանկը, որոնց մուտքն ցանկանում եք ինքնարգելել:

Այս տեղեկությունը գաղտնի է։ Ձեր անունը և լուսանկարը կավելացվի տվյալ վայրի գրանցամատյանում, սակայն դրան մուտք կունենա միայն անձը հաստատող աշխատակիցը։

Խաղատներ, ակումբներ և գինետներ. ինչպես ինքնարգելել
  • անձամբ. ինքներդ կապ հաստատեք տվյալ վայրի հետ և տեղեկացրեք նրանց, որ ցանկանում եք ինքնաարգելվել: Նրանք կբացատրեն, թե ինչ պետք է անել, և դուք համաձայնագիր կստորագրեք, որտեղ կնշվի տվյալ վայրը կամ դրա մի մասը, որտեղից ցանկանում եք ինքնարգելվել:
  • խաղամոլության խորհրդատուի միջոցով՝ Իրազեկ Խաղամոլության (GambleAware) խորհրդատուն կարող է օգնել ձեզ ինքնարգելք սահմանել Նոր Հարավային Ուելսի (NSW) ցանկացած գինետնից, ակումբից, TAB Գործակալությունից կամ խաղատնից, այնպես որ դուք ընդհանրապես ստիպված չեք լինի անձամբ գնալ տվյալ վայրն այդ նպատակով: Մեկ քայլով դւոք կարող եք ինքնարգելվել մինչև 35 վայրերից: Կապվեք խաղամոլության խորհրդատուի հետ կամ զանգահարեք Իրազեկ Խաղամոլություն (GambleAware) 24/7 1800 858 858 հեռախոսահամարով:

1800 858 858

TAB՝ ինչպես ինքնարգելք սահամանել

TAB-ի BetCare ծրագիրը թույլ է տալիս լրացնել ձևաթուղթ, որտեղ կարող եք նշել մինչև 15 TAB գործակալություններ, մասնակից հյուրանոցներ և ակումբներ Նոր Հարավային Ուելսում (NSW)՝ ներառյալ ձեր առցանց հաշիվը: Ավելին իմանալու համար զանգահարեք 1800 882 876 կամ ստուգեք BetCare-ի գրքույկը:

Առցանց խաղադրույքների ծառայություններ

BetStop – Ինքնաբացառման ազգային ռեգիստր (BetStop – the National Self-Exclusion Register™)

BetStop – Ինքնաբացառման ազգային ռեգիստրը անվճար ազգային ծառայություն է՝ մեկ քայլով ձեզ բացառելու Ավստրալիայի կողմից արտոնագրված առցանց և հեռախոսային խաղադրույքների բոլոր ծառայություններից: Իմացեք ավելին BetStop-ի մասին՝ ինքնաբացառման ազգային ռեգիստրը կամ կապվեք GambleAware NSW-ի հետ, եթե ցանկանում եք գրանցել մեր օգնությունը: 

BetStop – the National Self-Exclusion Register™

Առցանց խաղադրույքների ծառայություններ

  • երբ դուք ձեզ արգելում եք առցանց խաղադրույքների ծառայությունից, ներառյալ TAB-ը, ձեր հաշիվը կապաակտիվացվի: Դուք չեք կարողանա այն օգտագործել խաղադրույքների համար:
  • արգելքը կարող է լինել մշտական, կամ կարող է ընդմիջվել օրերով, շաբաթներով կամ ամիսներով:
  • երբ արգելափակված եք, դեռևս կարող եք հանել մնացորդային հաշիվը, սակայն չեք կարող վերաբացել այն:

Յուրաքանչյուր գրանցված առցանց խաղադրույքների ծառայություն ունի միջոցներ, որոնք կօգնեն ձեզ վերահսկել ձեր ծախսերը: Դուք կարող եք նրանց հետ սահմանել ավանդների և փոխանցումների սահմանաչափեր և նույնիսկ ինքնարգելք դնել:

Ահա մի քանի հղումներ, որոնք կօգնեն ձեզ. դուք կարող եք օգտվել Google Translate-ից, եթե թարգմանությունը չկա:

Արգելափակող ծրագիր (Blocking software)

Արգելափակման հատուկ ծրագիրը կարող է կանխել մուտքը բոլոր առցանց մոլախաղերի կայքեր, սերվերներ և հավելվածներ մեկ քայլով: Դա հիանալի միջոց է օգնելու երեխաներին և երիտասարդներին դադարեցնել առցանց մոլախաղերի փորձերը:

Արգելափակման ծրագրի 2 տեսակ կա. կարդացեք օգտատերերի կարծիքներն ու գնահատականները՝ որոշելու, թե որն է ձեզ համար ճիշտ տարբերակը:

Ընդհանուր արգելափակման ծրագիր (General blocking software)

Օգնում է սահմանել թույլտվություն կամ ծնողական վերահսկողություն՝ կանխելու կամ վերահսկելու մուտքը մի շարք կայքեր կամ ծրագրեր:

Յուրաքանչյուր ծառայություն տարբեր է, բայց այս ծառայությունները, բացի մոլախաղերից, կարող են զտել առցանց բովանդակության տարբեր կատեգորիաներ: Այն կարող է ցույց տալ, թե ինչ որոնումներ են արվել, ստիպել, որպեսզի անվտանգ որոնումներ արվեն և ազդանշաններ սահմանել դրոշակավորված բառերի համար՝ ինչպիսիք են «պոկեր» կամ «կազինո»: Այն կարող է նաև սահմանել (համակարգչային/շարժական) սարքի գործածության ամենօրյա սահմանափակումներ: Ծառայությունների օրինակներն են՝

Կարող եք նաև ծանոթանալ ձեր բջջայինի, պլանշետի, անշարժ համակարգչի կամ հեռուստացույցի ներկառուցված կառավարման հնարավորություններին:

Գովազդի արգելափակման ծրագիր (Ad blocking software)

AdBlock Plus-ը վեբ բրաուզերների համար անվճար ծրագիր է, որն արգելափակում է գովազդի հայտնվելը վեբ էջերում: AdBlock Plus-ն անջատում է մի շարք գովազդներ, երբ դուք որոնում եք կատարում համացանցում՝ ներառյալ ազդերիզները, YouTube-ի գովազդները, թռուցիկները և սոցիալական լրատվամիջոցների գովազդները:

  • AdBlock Plus
Ազարտային խաղերի հատուկ արգելափակող ծրագրակազմ (Gambling-specific blocking software)

Թույլ է տալիս արգելափակել մոլախաղերի գովազդը և մուտքը խաղային կայքեր՝

  • Gamban Android-ի, Windows-ի, iOS-ի և macOS-ի համար
  • GamBlock Android-ի, Windows-ի, iOS-ի և Mac-ի համար
  • Betfilter Android-ի, Windows-ի, iOS-ի և Mac-ի համար
  • BetBlocker Android-ի, Windows-ի, Linux-ի, Fire OS-ի, iOS-ի և Mac-ի համար

Ֆինանսական խորհրդատվությունը հիանալի միջոց է, որը կօգնի ձեզ վերականգնել վերահսկողությունը:

Ֆինանսական խորհրդատուները պատրաստված մասնագետներ են, ովքեր կարող են օգնել ձեզ դուրս գալ խաղամոլության հետևանքով ստեղծված ֆինանսական դժվարություններից:

Նրանք առկա են ամբողջ Նոր Հարավային Ուելս (NSW) նահանգում։ Ծառայություններն անվճար են և գաղտնի:

Ձեր համայնքի «Իրազեկ Խաղամոլություն» ծրագրի (GambleAware) մատակարարն առաջարկում է անվճար ֆինանսական խորհրդատվություն: Գտեք հասցեները և կոնտակտային տվյալներն այստեղ կամ զանգահարեք Իրազեկ Խաղամոլություն (GambleAware) 1800 858 858 հեռախոսահամարով:

Ամբողջ Նոր Հարավային Ուելսի (NSW) տարածքում գործում են բազմաթիվ անվճար խորհրդատվական ծառայություններ։ Գտեք ձեզ մոտ գտնվող մատակարարին Նոր Հարավային Ուելսի Ֆինանսական Խորհրդատուների Ասոցիացիայի(Financial Counsellors’ Association of NSW) կայքում:

1800 858 858

Երբ զանգահարեք Իրազեկ Խաղամոլություն (GambleAware), նրանց օգնությամբ դուք կխոսեք Իրազեկ Խաղամոլության (GambleAware), պրոֆեսիոնալ խորհրդատուի հետ, որը կամ խոսում է ձեր լեզվով, կամ ծանոթ է ձեր մշակույթին: Նրանք կարող են նաև թարգմանչի միջոցով ձեզ կապել համապատասխան խորհրդատուի հետ:

1800 858 858

Իրազեկ խաղամոլություն և թարգմանչական ծառայություն

Եթե ցանկանում եք ստանալ անվճար, գաղտնի խորհրդատվություն և աջակցություն Իրազեկ Խաղամոլության (GambleAware) կողմից, բայց ցանկանում եք խոսել ձեր լեզվով, դուք դարձյալ կարող եք ստանալ ձեզ անհրաժեշտ օգնությունը՝

  • Զանգահարեք թարգմանչական ծառայություն (TIS) 131 450 հեռախոսահամարով:
  • Խնդրեք կապ հաստատել Իրազեկ Խաղամոլության (GambleAware) հետ ձեր լեզվով՝ 1800 858 858 հեռախոսահամարով։
  • TIS-ը կապ կհաստատի Իրազեկ Խաղամոլության (GambleAware) հետ:

Քաղաքային հեռախոսներից TIS զանգերի արժեքը նույնն է, ինչ տեղական զանգերինը։ Բջջային հեռախոսներից զանգերի համար արվում են լրացուցիչ գանձումներ։

Իմացեք, թե ինչպես օգտվել իրավաբանական օգնությունից, եթե ձեր իրավական խնդիրները կապված են խաղամոլության հետ: Իրազեկ Խաղամոլություն-ը (GambleAware) ունի տեղեկատվություն, հղումներ և կոնտակտներ՝ առաջին քայլն անելու համար։

Իրավաբանական Օգնություն (Legal Support)

Talk to someone