Խաղամոլների Աջակցություն Թասմանիա (Gambler’s Help Tasmania) խորհրդատվական, աջակցության և տեղեկատվական ծառայություն է խաղամոլության հետևանքով վնասներ կրած մարդկանց և նրանց սիրելիների համար: Ծառայություններն անվճար են, գաղտնի և գործում են ամբողջ նահանգում:

Առերես խորհրդատվությունը հասանելի է Խաղամոլների Աջակցություն Թասմանիա (Gambler’s Help Tasmania) միջոցով, իսկ անվճար Խաղամոլության Օգնության (Gambling Helpline)հեռախոսային գիծը գործում է 24/7՝ 1800 858 858:

Gamblers Help

Օգնություն անգլերենից բացի այլ լեզուներով

Եթե անգլերենը ձեր առաջին լեզուն չէ, աջակցությունը հասանելի է մշակութային և լեզվական տարբեր համայնքների համար:

ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐ

Թարգմանչական Ծառայություն (TIS)

Եթե ցանկանում եք Խաղամոլների Աջակցություն Թասմանիա (Gambler’s Help Tasmania)-ի կողմից տրամադրվող անվճար, գաղտնի խորհրդատվություն և աջակցություն, բայց կցանկանաիք խոսել ձեր առաջին լեզվով, դուք դեռևս կարող եք ստանալ ձեզ անհրաժեշտ օգնությունը՝

  • Զանգահարեք Թարգմանչական Ծառայություն (TIS) 131 450 հեռախոսահամարով:
  • Խնդրեք Խաղամոլների Աջակցություն Թասմանիա (Gambler’s Help Tasmania)-ի հետ խոսել ձեր լեզվով 1800 858 858 հեռախոսահամարով:
  • TIS-ը ձեզ կմիացնի Խաղամոլների Աջակցություն Թասմանիա (Gambler’s Help Tasmania) -ին:

Քաղաքային հեռախոսներից TIS զանգերի արժեքը նույնն է, ինչ տեղական զանգերինը։ Բջջային հեռախոսներից զանգերի համար արվում են լրացուցիչ գանձումներ։

Թարգմանչական Ծառայություն (TIS)

Ինչպիսի՞ աջակցության կարիք ունեք:

Anglicare Tasmania-ն տրամադրում է մի շարք անհատական անվճար ծառայություններ մոլախաղերից տուժած մարդկանց համար, ներառյալ՝

  • մասնագիտական, գաղտնի խորհրդատվություն այն մարդկանց համար, ովքեր ունեն խաղամոլության խնդիր
  • հոգեբանական խորհրդատվություն՝ ներառյալ համակարգվող, օժանդակ խմբեր խաղամոլության խնդիր ունեցող մարդկանց, նրանց ընտանիքների և ընկերների համար
  • ֆինանսական խորհրդատվություն՝ խաղամոլության հետևանքով դրամական խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու համար
  • ինքնարգելքի կազմակերպում։

Խաղամոլության Ծառայություններ Թասմանիայում (Gambling services in Tasmania)

Խաղամոլների Օգնության (Gamblers Help) հոգեբանական խորհրդատվական ծառայությունները հասանելի են՝

  • Բերնի
  • Դևոնփորտ
  • Լոնքենսթոն
  • Գլենորչի
  • Սորել
  • Հոբարտ քաքաքներում։

Հեռահաս ծառայությունները կարող են գործել նաև քաղաքից դուրս բնակավայրերում:

Կապվեք Anglicare Tasmania-ի հետ 1800 243 232 հեռախոսահամարով:

Տեղեկություններ հոգեբանական խորհրդատվական ծառայությունների մասին՝

1800 243 232

Խաղամոլության Օգնության Գիծ Թասմանիա-ն (Gambler Helpline Tasmania) առաջարկում է հեռախոսային խորհրդատվություն, ինչպես նաև ուղղորդում անհատական խորհրդատվական ծառայություններ ստանալ: Օգնության Գծի հեռախոսահամարին կատարված զանգերն անվճար են քաղաքային հեռախոսներից և չեն ներառվի ձեր հեռախոսային հաշվում (թեև կարող են ներառված լինել բջջային հեռախոսի հաշիվներում): Յուրաքանչյուր ոք, ով տուժել է իր կամ ուրիշների խաղամոլությունից, կարող է զանգահարել Խաղամոլության Օգնության Գիծ Թասմանիա (Gambling Helpline Tasmania)՝ 24 ժամ/7 օր:

1800 858 858

Ինքնարգելքը պաշտպանում է մարդկանց խաղամոլության վնասից՝ սահմանափակելով նրանց խաղամոլության գործունեությունը կամ արգելելով նրանց մուտքը խաղային վայրեր։

Խաղային վայրերում ինքնապարտադրված արգելքը թույլ է տալիս արգելել մուտքը մեկ կամ մի քանի վայրեր: Այն կազմակերպվում է Խաղամոլների Օգնության խորհրդատուի միջոցով: Կապվեք Anglicare-ի հետ 1800 243 232 հեռախոսահամարով: 

Առցանց ինքնարգելքը թույլ է տալիս արգելվել կոնկրետ խաղային ընկերության առցանց խաղադրույքների ծառայությունից: Սովորաբար, դա կարելի է անել ծրագրի կամ կայքի կարգավորումների միջոցով: Anglicare-ը կարող է նաև օգնել այս գործընթացում:

Ինքնարգելք սահմանելու համար այցելեք

Ինքնարգելքի մասին լրացուցիչ տեղեկությունների համար՝

BetStop – Ինքնաբացառման ազգային ռեգիստր (BetStop – the National Self-Exclusion Register™)

BetStop – Ինքնաբացառման ազգային ռեգիստրը անվճար ազգային ծառայություն է՝ մեկ քայլով ձեզ բացառելու Ավստրալիայի կողմից արտոնագրված առցանց և հեռախոսային խաղադրույքների բոլոր ծառայություններից: Իմացեք ավելին BetStop-ի մասին՝ ինքնաբացառման ազգային ռեգիստրը կամ կապվեք Gambler’s Help Tasmania-ի հետ, եթե ցանկանում եք գրանցել մեր օգնությունը: 

BetStop – the National Self-Exclusion Register™

Anglicare Tasmania-ն տրամադրում է անվճար, անկախ, ոչ քննադատելի խորհրդատվություն:

Ֆինանսական խորհրդատվությունը կարող է օգնել հետևյալ հարցերում՝

  • բյուջետավորում
  • պարտքերի կառավարում
  • սպառողական վարկի օրենսդրություն
  • պարտքերի հարկադիր հավաքագրման ընթացակարգ
  • սնանկություն
  • դժվարին ֆինանսական կացության մասին ոլորտի կանոնադրություն
  • պետական զեղչեր

Խորհրդատուները կարող են նաև ձեզ ուղղորդել այլ օգտակար ծառայություններին:

Զանգահարեք ազգային օգնության գիծ՝ 1800 007 007, և ձեր զանգը կփոխանցեն Թասմանիայի ֆինանսական խորհրդատուին:

1800 007 007

Ինքնակառավարման և Վերականգնման Ուսուցումը (SMART) խմբային ծրագիր է, որն առաջարկում է մարդկանց բարենպաստ միջավայր, որպեսզի հասնեն իրենց նպատակին եւ փոխեն խաղամոլության հետ կապված խնդրահարույց վարքագիծը։

Anglicare Tasmania-ն ամեն շաբաթ անցկացնում է անվճար, դեմ առ դեմ SMART վերականգնողական խմբային հանդիպումներ Լոնքեսթոնում, Հոբարտում և Գլենորչիում: Կան նաև առցանց հանդիպումներ:

Գրանցվեք SMART վերականգնողական խմբին միանալու համար՝ այցելելով Anglicare Tasmania կամ իմացեք ավելին այս սեսիաների մասին՝ զանգահարելով 1800 243 232 հեռախոսահամարով կամ էլ․փոստով [email protected] հասցեով:

վերականգնում | Anglicare Tasmania

Ընտանիք եւ ընկերներ

SMART վերականգնողական խմբային սեսիաները նախատեսված են նաև ուրիշների խաղամոլությունից տուժած ընկերների կամ ընտանիքի անդամների աջակցության համար։

SMART Recovery Family and Friend Group Sessions

SMART Recovery Family and Friends

Թասմանիայի բնակիչների իրավաբանական աջակցությունն իրականացվում է Իրավաբանական Օգնության (Legal Aid) կողմից։

Իրավաբանական Օգնություն (Legal Aid)

Talk to someone