
Խաղամոլների Աջակցություն Թասմանիա (Gambler’s Help Tasmania) խորհրդատվական, աջակցության և տեղեկատվական ծառայություն է խաղամոլության հետևանքով վնասներ կրած մարդկանց և նրանց սիրելիների համար: Ծառայություններն անվճար են, գաղտնի և գործում են ամբողջ նահանգում:
Առերես խորհրդատվությունը հասանելի է Խաղամոլների Աջակցություն Թասմանիա (Gambler’s Help Tasmania) միջոցով, իսկ անվճար Խաղամոլության Օգնության (Gambling Helpline)հեռախոսային գիծը գործում է 24/7՝ 1800 858 858:
Օգնություն անգլերենից բացի այլ լեզուներով
Եթե անգլերենը ձեր առաջին լեզուն չէ, աջակցությունը հասանելի է մշակութային և լեզվական տարբեր համայնքների համար:
Թարգմանչական Ծառայություն (TIS)
Եթե ցանկանում եք Խաղամոլների Աջակցություն Թասմանիա (Gambler’s Help Tasmania)-ի կողմից տրամադրվող անվճար, գաղտնի խորհրդատվություն և աջակցություն, բայց կցանկանաիք խոսել ձեր առաջին լեզվով, դուք դեռևս կարող եք ստանալ ձեզ անհրաժեշտ օգնությունը՝
- Զանգահարեք Թարգմանչական Ծառայություն (TIS) 131 450 հեռախոսահամարով:
- Խնդրեք Խաղամոլների Աջակցություն Թասմանիա (Gambler’s Help Tasmania)-ի հետ խոսել ձեր լեզվով 1800 858 858 հեռախոսահամարով:
- TIS-ը ձեզ կմիացնի Խաղամոլների Աջակցություն Թասմանիա (Gambler’s Help Tasmania) -ին:
Քաղաքային հեռախոսներից TIS զանգերի արժեքը նույնն է, ինչ տեղական զանգերինը։ Բջջային հեռախոսներից զանգերի համար արվում են լրացուցիչ գանձումներ։
Ինչպիսի՞ աջակցության կարիք ունեք:
Anglicare Tasmania-ն տրամադրում է մի շարք անհատական անվճար ծառայություններ մոլախաղերից տուժած մարդկանց համար, ներառյալ՝
- մասնագիտական, գաղտնի խորհրդատվություն այն մարդկանց համար, ովքեր ունեն խաղամոլության խնդիր
- հոգեբանական խորհրդատվություն՝ ներառյալ համակարգվող, օժանդակ խմբեր խաղամոլության խնդիր ունեցող մարդկանց, նրանց ընտանիքների և ընկերների համար
- ֆինանսական խորհրդատվություն՝ խաղամոլության հետևանքով դրամական խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու համար
- ինքնարգելքի կազմակերպում։
Խաղամոլության Ծառայություններ Թասմանիայում (Gambling services in Tasmania)
Խաղամոլների Օգնության (Gamblers Help) հոգեբանական խորհրդատվական ծառայությունները հասանելի են՝
- Բերնի
- Դևոնփորտ
- Լոնքենսթոն
- Գլենորչի
- Սորել
- Հոբարտ քաքաքներում։
Հեռահաս ծառայությունները կարող են գործել նաև քաղաքից դուրս բնակավայրերում:
Կապվեք Anglicare Tasmania-ի հետ 1800 243 232 հեռախոսահամարով:
Տեղեկություններ հոգեբանական խորհրդատվական ծառայությունների մասին՝
Խաղամոլության Օգնության Գիծ Թասմանիա-ն (Gambler Helpline Tasmania) առաջարկում է հեռախոսային խորհրդատվություն, ինչպես նաև ուղղորդում անհատական խորհրդատվական ծառայություններ ստանալ: Օգնության Գծի հեռախոսահամարին կատարված զանգերն անվճար են քաղաքային հեռախոսներից և չեն ներառվի ձեր հեռախոսային հաշվում (թեև կարող են ներառված լինել բջջային հեռախոսի հաշիվներում): Յուրաքանչյուր ոք, ով տուժել է իր կամ ուրիշների խաղամոլությունից, կարող է զանգահարել Խաղամոլության Օգնության Գիծ Թասմանիա (Gambling Helpline Tasmania)՝ 24 ժամ/7 օր:
Ինքնարգելքը պաշտպանում է մարդկանց խաղամոլության վնասից՝ սահմանափակելով նրանց խաղամոլության գործունեությունը կամ արգելելով նրանց մուտքը խաղային վայրեր։
Խաղային վայրերում ինքնապարտադրված արգելքը թույլ է տալիս արգելել մուտքը մեկ կամ մի քանի վայրեր: Այն կազմակերպվում է Խաղամոլների Օգնության խորհրդատուի միջոցով: Կապվեք Anglicare-ի հետ 1800 243 232 հեռախոսահամարով:
Առցանց ինքնարգելքը թույլ է տալիս արգելվել կոնկրետ խաղային ընկերության առցանց խաղադրույքների ծառայությունից: Սովորաբար, դա կարելի է անել ծրագրի կամ կայքի կարգավորումների միջոցով: Anglicare-ը կարող է նաև օգնել այս գործընթացում:
Ինքնարգելք սահմանելու համար այցելեք
Ինքնարգելքի մասին լրացուցիչ տեղեկությունների համար՝
BetStop – Ինքնաբացառման ազգային ռեգիստր (BetStop – the National Self-Exclusion Register™)
BetStop – Ինքնաբացառման ազգային ռեգիստրը անվճար ազգային ծառայություն է՝ մեկ քայլով ձեզ բացառելու Ավստրալիայի կողմից արտոնագրված առցանց և հեռախոսային խաղադրույքների բոլոր ծառայություններից: Իմացեք ավելին BetStop-ի մասին՝ ինքնաբացառման ազգային ռեգիստրը կամ կապվեք Gambler’s Help Tasmania-ի հետ, եթե ցանկանում եք գրանցել մեր օգնությունը:
Anglicare Tasmania-ն տրամադրում է անվճար, անկախ, ոչ քննադատելի խորհրդատվություն:
Ֆինանսական խորհրդատվությունը կարող է օգնել հետևյալ հարցերում՝
- բյուջետավորում
- պարտքերի կառավարում
- սպառողական վարկի օրենսդրություն
- պարտքերի հարկադիր հավաքագրման ընթացակարգ
- սնանկություն
- դժվարին ֆինանսական կացության մասին ոլորտի կանոնադրություն
- պետական զեղչեր
Խորհրդատուները կարող են նաև ձեզ ուղղորդել այլ օգտակար ծառայություններին:
Զանգահարեք ազգային օգնության գիծ՝ 1800 007 007, և ձեր զանգը կփոխանցեն Թասմանիայի ֆինանսական խորհրդատուին:
Ինքնակառավարման և Վերականգնման Ուսուցումը (SMART) խմբային ծրագիր է, որն առաջարկում է մարդկանց բարենպաստ միջավայր, որպեսզի հասնեն իրենց նպատակին եւ փոխեն խաղամոլության հետ կապված խնդրահարույց վարքագիծը։
Anglicare Tasmania-ն ամեն շաբաթ անցկացնում է անվճար, դեմ առ դեմ SMART վերականգնողական խմբային հանդիպումներ Լոնքեսթոնում, Հոբարտում և Գլենորչիում: Կան նաև առցանց հանդիպումներ:
Գրանցվեք SMART վերականգնողական խմբին միանալու համար՝ այցելելով Anglicare Tasmania կամ իմացեք ավելին այս սեսիաների մասին՝ զանգահարելով 1800 243 232 հեռախոսահամարով կամ էլ․փոստով [email protected] հասցեով:
վերականգնում | Anglicare Tasmania
Ընտանիք եւ ընկերներ
SMART վերականգնողական խմբային սեսիաները նախատեսված են նաև ուրիշների խաղամոլությունից տուժած ընկերների կամ ընտանիքի անդամների աջակցության համար։
Թասմանիայի բնակիչների իրավաբանական աջակցությունն իրականացվում է Իրավաբանական Օգնության (Legal Aid) կողմից։