Խոսեք խաղամոլության խորհրդատուի հետ
Անվճար և գաղտնի օգնություն 24/7
Խաղամոլության խորհրդատուի հետ զրուցելը կարող է անհավատալիորեն օգտակար լինել․ խորհրդատուն անկախ անձ է, ով կօգնի ձեզ կամ ձեր սիրելիին եւ կմշակի աջակցության պլան:
Սկսեք առցանց զրույցը
Զրուցեք առցանց մեր որակավորված խաղամոլության խորհրդատուների հետ, Ավստրալիայի ցանկացած վայրում, 24/7: Այն անվճար է, պրոֆեսիոնալ և գաղտնի:
*Նշեք, որ վեբ զրույցը ներկայումս հասանելի է միայն անգլերենով
Զանգահարեք մեր անվճար օգնության գիծը
Խոսեք խաղամոլության խորհրդատուի հետ հեռախոսով, 24/7, Ավստրալիայի ցանկացած կետից: Այն անվճար է, պրոֆեսիոնալ և գաղտնի:
Ինչ-որ մեկի հետ հայերեն խոսելու համար կապվեք Հեռախոսային թարգմանիչների ծառայության (TIS) 131 450 հեռախոսահամարով և խնդրեք զանգահարել Խաղերի օգնության գիծ 1800 858 858 հեռախոսահամարով:
Ես կգերադասեի Բնիկների օգնություն
Եթե խաղամոլությունը ձեզ անհանգստացնում է, խոսեք այնպիսի մարդու հետ, ում կարող եք վստահել ձեր մտահոգությունները։ Բնիկների հարցերով զբաղվող որոշ կազմակերպություններ ունեն խաղամոլության խորհրդատուներ, որոնց հետ կարող եք զրուցել։
Օգնություն անգլերենից բացի այլ լեզուներով
Եթե անգլերենը ձեր առաջին լեզուն չէ, աջակցությունը հասանելի է մշակութային և լեզվական տարբեր համայնքների համար:
Փնտրում եք ա՞յլ հրատապ օգնության հեռախոսահամար։
Եթե այս պահին պատրաստ չեք խոսել ինչ-որ մեկի հետ, փորձեք այս առաջարկները, որոնց կարող եք հետևել այսօր:
Արագ և հեշտ առցանց գնահատումը կարող է օգնել ձեզ կամ ձեր սիրելիին տեղեկացված որոշումներ կայացնել հետագա անելիքների վերաբերյալ:
Գրանցվեք մեր անվճար ծրագրերից մեկում, որպեսզի ստանաք բջջային հաղորդագրություններ՝ քաջալերվելու և ոգեշնչվելու համար։
*նշենք, որ բջջային հաղորդագրության ծրագիրն այս պահին հասանելի է միայն անգլերեն լեզվով
Ցանկանո՞ւմ եք արագ հարց տալ: Մեր խորհրդատուները հասանելի են էլ. փոստով՝ իրավիճակը գնահատելու և տարբերակներ առաջարկելու ձեր և ձեր սիրելիների համար:
Կարդացեք ոգեշնչող պատմություններ խաղամոլությունից տուժած իրական մարդկանց մասին. չկան սցենարներ կամ դերասաններ, այլ՝ իրական պատմություններ այն մասին, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել խաղամոլությունը նրանց կյանքում:
Ինքնաբացառումը (կամ ինքնաարգելքը) թույլ է տալիս խաղամոլությամբ մտահոգ մարդկանց ինքնարգելել իրենց մոլախաղերի կոնկերտ վայրերից և առցանց մատակարարներից: Դա կարող է հիանալի միջոց լինել, որը կօգնի ձեզ կամ ձեր սիրելիներին ապահով մնալ: