Բարեկամություն (Amity)

Բարեկամություն (Amity) խորհրդատվական, աջակցության և տեղեկատվական ծառայություն է խաղամոլության հետևանքով վնասներ կրած մարդկանց և նրանց սիրելիների համար: Ծառայություններն անվճար են, գաղտնի և գործում են ամբողջ նահանգում:

Առերես խորհրդատվությունը հասանելի է Բարեկամություն (Amity) միջոցով, իսկ անվճար Խաղամոլության Օգնության (Gambling Helpline)հեռախոսային գիծը գործում է 24/7՝ 1800 858 858:

Բարեկամություն (Amity)

Օգնություն անգլերենից բացի այլ լեզուներով

Եթե անգլերենը ձեր առաջին լեզուն չէ, աջակցությունը հասանելի է մշակութային և լեզվական տարբեր համայնքների համար:

ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐ

Թարգմանչական Ծառայություն (TIS)

Եթե ցանկանում եք Բարեկամություն (Amity) -ի կողմից տրամադրվող անվճար, գաղտնի խորհրդատվություն և աջակցություն, բայց կցանկանաիք խոսել ձեր առաջին լեզվով, դուք դեռևս կարող եք ստանալ ձեզ անհրաժեշտ օգնությունը՝

  • Զանգահարեք Թարգմանչական Ծառայություն (TIS) 131 450 հեռախոսահամարով:
  • Խնդրեք Բարեկամություն (Amity) -ի հետ խոսել ձեր լեզվով 1800 858 858 հեռախոսահամարով:
  • TIS-ը ձեզ կմիացնի Բարեկամություն (Amity)-ին:

Քաղաքային հեռախոսներից TIS զանգերի արժեքը նույնն է, ինչ տեղական զանգերինը։ Բջջային հեռախոսներից զանգերի համար արվում են լրացուցիչ գանձումներ։

Թարգմանչական Ծառայություն (TIS)

Title immediate help cald 1

Ինչպիսի՞ աջակցության կարիք ունեք:

Բարեկամությունն (Amity) անվճար, գաղտնի խորհրդատվություն, աջակցություն և տեղեկատվություն է տրամադրում մոլախաղերից տուժած մարդկանց: Ծառայությունները ներառում են՝

  • մասնագիտական աջակցություն այն անհատներին, ովքեր խաղամոլության հետ կապված խնդիրներ ունեն
  • մասնագիտական աջակցություն այն անհատների ընկերներին և ընտանիքներին, ովքեր խաղամոլության հետ կապված խնդիրներ ունեն։

Բարեկամությունը (Amity) կարող է օգնել ձեզ՝

  • հասկանալ խաղամոլության ձեր դրդապատճառները
  • կիրառել ռազմավարություններ խաղամոլության ցանկությունը հաղթահարելու համար
  • օգնել ձեզ վարքագծի փոփոխության գործընթացում։

Մենք առաջարկում ենք առերես, էլեկտրոնային փոստով, հեռախոսով խորհրդատվություն և տեղեկատվական ծառայություններ:

Բարեկամությունը (Amity) գտնվում է Դարվինի 155 Stuart Highway, Parap հասցեում: Հեռախոսահամարն է՝ (08) 8944 6565։

Խաղամոլության Վնասների Նվազեցման և Կրթության Ծրագիրը ֆինանսավորվում է Հյուսիսային Տերիտորիա նահանգի (NT) կառավարության կողմից Համայնքային Շահեր Հիմնադրամի Ծրագրի միջոցով:

1800 858 858

Amity-ն համայնքային ծառայություններ

Գաղտնի և անվճար դեմ առ դեմ և հեռաառողջապահական խորհրդատվություններ։

Անվճարզանգ՝1800 684 372

Հեռ.՝(08) 8944 6565

Փոստ՝[email protected]

Website:www.amity.org.au

Holyoake-ն - Էլիս Սփրինգս

Holyoake-ն - Էլիս Սփրինգս

Խաղային խորհրդատվություն

Հեռ.՝(08) 8952 5899

Վերահսկողությունը ստանձնելու արդյունավետ միջոցը ինքներդ ձեզ մեկ կամ մի քանի խաղային վայրերից կամ օնլայն ծառայություններից արգելափակելու, արգելելու կամ մուտքը մերժելու որոշման կայացումն է։ Սա կոչվում է ինքնարգելք։

Ինքնարգելքը կարող է օգնել, եթե ցանկանում եք կրճատել, ընդմիջել կամ ընդմիշտ հրաժարվել։ Դուք ընտրում եք, որտեղ չեք ցանկանում լինել: Յուրաքանչյուրը կարող է դա անել, և դա անվճար է:

Ավստրալիայում մոլախաղերի բոլոր լիցենզավորված մատակարարները պարտավոր են տրամադրել ինքնարգելքի որևէ տարբերակ:

Այն կարող է կազմակերպվել անմիջապես ծառայության միջոցով կամ խաղամոլության խորհրդատուին 1800 858 858 հեռախոսահամարով զանգելով։

Հյուսիսայի Տերիտորիա նահանգում ինքնարգելքի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝

BetStop – Ինքնաբացառման ազգային ռեգիստր (BetStop – the National Self-Exclusion Register™)

BetStop – Ինքնաբացառման ազգային ռեգիստրը անվճար ազգային ծառայություն է՝ մեկ քայլով ձեզ բացառելու Ավստրալիայի կողմից արտոնագրված առցանց և հեռախոսային խաղադրույքների բոլոր ծառայություններից: Իմացեք ավելին BetStop-ի մասին՝ ինքնաբացառման ազգային ռեգիստրը կամ կապվեք Amity-ի հետ, եթե ցանկանում եք գրանցել մեր օգնությունը: 

BetStop – the National Self-Exclusion Register™

Ֆինանսական խորհրդատվությունը հիանալի միջոց է, որը կօգնի ձեզ վերականգնել վերահսկողությունը:

Ֆինանսական խորհրդատուները պատրաստված մասնագետներ են, ովքեր կարող են օգնել ձեզ դուրս գալ խաղամոլության հետևանքով ստեղծված ֆինանսական դժվարություններից:

Talk to someone