Խաղամոլների Օգնությունը (Gambler’s Help)
Խաղամոլների Օգնությունը (Gambler’s Help) օգնում է Վիկտորիայի բնակիչներին հաջողությամբ վերահսկել իրենց խաղամոլությունը: Մենք աջակցում ենք այն մարդկանց, ովքեր խնդիրներ են ունենում սեփական կամ այլոց խաղամոլության պատճառով:
Խաղամոլների Օգնության բոլոր (All Gambler's Help) ծառայությունները 100% անվճար են:
Խաղամոլների օգնության ծառայությունները տրամադրվում են մի շարք համայնքային կազմակերպությունների կողմից Վիկտորիայի քաղաքային, տարածաշրջանային և գյուղական վայրերում: Ծառայությունները ներառում են առցանց, հեռախոսային և առերես խորհրդատվություն, ուղղորդում և տեղեկատվություն: Կան նաև ծառայություններ, որոնք հարմարեցված են բնիկներով բնակեցված համայնքների համար, ինչպես նաև իրենց լեզվով աջակցություն տարբեր մշակութային և լեզվական պատկանելություն ունեցող վտանգված համայնքների համար:
Զանգահարեք 1800 858 858 – 24/7՝ անհապաղ աջակցության կամ անվճար և գաղտնի հանդիպում ամրագրելու համար։
Ինչու՞ թույլ չտալ, որ մենք զանգենք ձեզ: Դա անվճար է և գաղտնի: Խնդրեք, որ ձեզ հիմա հետ զանգահարեն։
Խաղամոլների Օգնության Երիտասարդական Գծի(Gambler’s Help Youthline)
Իրենց կամ այլոց խաղամոլությամբ անհանգստացած մինչև 25 տարեկան անձանց համար օգնությունը հասանելի է Խաղամոլների Օգնության Երիտասարդական Գծի(Gambler’s Help Youthline) միջոցով: Խորհրդատվության և աջակցության համար զանգահարեք 1800 262 376՝ 24/7: Այն անանուն է, գաղտնի և անվճար:
Օգնություն անգլերենից բացի այլ լեզուներով
Եթե անգլերենը ձեր առաջին լեզուն չէ, աջակցությունը հասանելի է մշակութային և լեզվական տարբեր համայնքների համար:
Կգերադասեի Բնիկների (First Nations)Օգնություն
Եթե խաղամոլությունը ձեզ անհանգստացնում է, խոսեք այնպիսի մարդու հետ, ում կարող եք վստահել ձեր մտահոգությունները։ Բնիկների հարցերով զբաղվող որոշ կազմակերպություններ ունեն խաղամոլության խորհրդատուներ, որոնց հետ կարող եք զրուցել։
Ինչպիսի՞ աջակցության կարիք ունեք:
Անհապաղ, մասնագիտական խորհրդատվության, աջակցության կամ հոգեբանական խորհրդատվության հանդիպում ամրագրելու համար զանգահարեք ցանկացած ժամանակ 1800 858 858 հեռախոսահամարով:
Մեր թերապևտիկ խորհրդատուները տրամադրում են անվճար, անհատական աջակցություն ձեր կարիքներին հարմարեցված խորհրդատվական սեսիաների ընթացքում: Դրանք կօգնեն փոխել խաղամոլության մասին ձեր մտածելակերպը, այնպես որ դուք ավելի շատ կվերահսկեք իրավիճակը:
Սեսիաները ներառում են՝
- խաղամոլության դրդապատճառների եւ կախվածության մասին պատկերացում, եւ թե ինչու եք խաղամոլությամբ զբաղվում
- ռազմավարություններ, որոնք կօգնեն ձեզ չենթարկվել խաղամոլության մղումներին
- ընտանեկան հոգեբանական խորհրդատվության և պլանավորման սեսիաներ։
Հոգեբանական խորհրդատվության առավելությունները՝
- ցանկությունն ու սթրեսը կառավարելու ռազմավարություններ
- նոր վարքագիծ և մտածելակերպ, որը կնպաստի ավելի առողջ սովորությունների ձևավորմանը
- բարելավված սոցիալական եւ հոգեկան բարեկեցություն
- հարաբերությունները վերահաստատելու օգնություն
- սատարող ցանցի ստեղծում։
Ստացեք անհրաժեշտ մեթոդներ ու շարունակական աջակցություն խաղամոլությունը նվազեցնելու եւ դրանով զբաղվելու ցանկությունից ընդմիշտ ազատվելու համար։ Սկսեք՝ ամրագրելով անվճար հանդիպում մեր խորհրդատուներից մեկի հետ: Ի՞նչ ունեք կորցնելու:
Խաղամոլների Օգնություն (Gambler’s Help) խորհրդատվական ծառայությունները նախատեսված են նաև նրանց ընտանիքների և ընկերների վրա, ովքեր խաղամոլությամբ են զբաղվում։
Խաղամոլների Օգնություն (Gambler’s Help) ծառայությունները հասանելի են Վիկտորիայի 100-ից ավելի վայրերում:
Եթե դուք անհանգստացած եք դրամի պատճառով, լավ նորությունն այն է, որ դուք միայնակ չեք: Խաղամոլների Օգնության (Gamblers Help) ֆինանսական խորհրդատուները հասկանում են ձեր առջև ծառացած ֆինանսական խնդիրները և կարող են օգնել բարելավել ձեր վիճակը:
Ֆինանսական խորհրդատվությունն անվճար և գաղտնի ծառայություն է, որն առաջարկվում է այն մարդկանց, ովքեր հայտնվել են հետևյալ իրավիճակներից մեկում՝
- դրամական խնդիրներ խաղամոլության պատճառով
- վճարումների և այլ պարտավորությունների հետ կապված խնդիրներ
- կապ պարտք հավաքագրողների հետ
- վտարում
- հարկային պարտք
- կոմունալ ծառայությունների անջատում
- ավտոմատ ծանուցումներ
Ինչպե՞ս կարող է ֆինանսական խորհրդատուն օգնել ինձ: How can a financial counsellor help me?
Ֆինանսական խորհրդատուները հմուտ մասնագետներ են, ովքեր կարող են`
- Գնահատել ձեր ֆինանսական վիճակը և բացատրել առկա հնարավորությունները։ Աշխատել ձեզ հետ՝ ձեր առաջնահերթությունների և նպատակների հիման վրա պլան մշակելու գործում։
- Oգնել ձեզ կազմել բյուջե
- Աշխատել վարկատուների հետ՝ օգնելով վարկի, կրեդիտ քարտի կամ հիփոթեքային վարկի հարցերում, ներառյալ՝ դժվարություններով պայմանավորված առկա վարկերի փոփոխություններին դիմելը։
- Բանակցել ձեր կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիա, գազ, հեռախոս) և այլ մատակարարների հետ՝ հասանելի վճարման պլաններ մշակելու համար։
- Ստուգել, թե արդյոք իրավասու եք պետական աջակցության համար
- Բացատրել սնանկության և կենսաթոշակային ֆոնդից վաղաժամ օգտվելու ռիսկերը և ուղղորդել դեպի այլ հասանելի այլընտրանքներ։
Ֆինանսական խորհրդատվության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք
Խաղամոլների Օգնության (Gambler's Help) ծառայությունները հասանելի են Վիկտորիայի 100-ից ավելի բնակավայրերում։
Վերահսկողությունը ստանձնելու արդյունավետ միջոցը ինքներդ ձեզ մեկ կամ մի քանի խաղային վայրերից կամ օնլայն ծառայություններից արգելափակելու, արգելելու կամ մուտքը մերժելու որոշման կայացումն է։ Սա կոչվում է ինքնարգելք։
Ինքնարգելքը կարող է օգնել, եթե ցանկանում եք կրճատել, ընդմիջել կամ ընդմիշտ հրաժարվել։ Դուք ընտրում եք, որտեղ չեք ցանկանում լինել: Յուրաքանչյուրը կարող է դա անել, և դա անվճար է:
Ավստրալիայում մոլախաղերի բոլոր լիցենզավորված մատակարարները պարտավոր են տրամադրել ինքնարգելքի որևէ տարբերակ:
Այն կարող է կազմակերպվել անմիջապես ծառայության միջոցով կամ խաղամոլության խորհրդատուին 1800 858 858 հեռախոսահամարով զանգելով։
Ինչպե՞ս է գործում ինքնարգելքը:
Ավստրալիայում կան ինքնարգելքի տարբեր ծրագրեր, սակայն դրանք աշխատում են նմանատիպ եղանակներով: Ծրագրերի մեծ մասում՝
- Դուք ընտրում եք, թե որ վայրերից, խաղատներից կամ կայքերից պետք է արգելվել:
- Դուք ստորագրում եք փաստաթուղթ, որտեղ նշված են այն վայրերը, որտեղ դուք համաձայնում եք չգնալ նվազագույն սահմանված ժամկետով:
- Եթե նշված վայրի աշխատակիցները ձեզ տեսնեն այդ վայրի խաղային տարածքում, նրանք կտեղեկացնեն այդ մասին համապատասխան ծրագրին և կխնդրեն հեռանալ:
Փաստաթղթի համաձայնեցված ժամկետի ավարտից հետո դուք կարող եք ընտրել ինքնարգելքը երկարացնել մեկ այլ ժամկետով կամ դիմել, որպեսզի ձեր խաղային հաշիվը վերաբացվի կամ որևէ վայրի խաղային տարածք մուտք գործելու իրավունքը վերահաստատվի:]
Իմացեք ավելին ինքնարգելքի մասին
BetStop – Ինքնաբացառման ազգային ռեգիստր (BetStop – the National Self-Exclusion Register™)
BetStop – Ինքնաբացառման ազգային ռեգիստրը անվճար ազգային ծառայություն է՝ մեկ քայլով ձեզ բացառելու Ավստրալիայի կողմից արտոնագրված առցանց և հեռախոսային խաղադրույքների բոլոր ծառայություններից: Իմացեք ավելին BetStop-ի մասին՝ ինքնաբացառման ազգային ռեգիստրը կամ կապվեք Gambler's Help Victoria-ի հետ, եթե ցանկանում եք գրանցել մեր օգնությունը:
Ընկերային Կապեր-ը և Չինական Ընկերային Կապեր-ը (Chinese Peer Connection) անվճար, գաղտնի և հեռախոսով հեշտ հասանելի ընկերային փոխօգնության ծառայություններ նրանց համար, ովքեր դժվարանում են դադարեցնել/վերահսկել իրենց մոլախաղերը, ինչպես նաև նրանց համար, ովքեր տուժում են այլոց խաղամոլությունից։
Խաղամոլության Ընկերային Փոխօգնության բոլոր կամավորներն իրենք զգացել են խաղամոլության վնասները եւ կարող են պատմել վնասի, հույսի և վերականգնման իրենց պատմությունները:
Երբեմն խոսելով մեկի հետ, «ով այդ իրավիճակում է եղել կամ նման բան է արել», կարող է օգտակար լինել ձեր իսկ վերականգնման համար, հատկապես, եթե դժվարանում եք ուրիշների հետ խոսել այդ մասին: Մենք տրամադրում ենք Ընկերային Փոխօգնության տարբերակներ:
Վիկտորիայում բնակվող ներգաղթյալներին, փախստականներին և բազմամշակութային համայնքներին աջակցություն է տրամադրում Ներգաղթյալների Տեղավորման Միջազգային Ծառայությունը (Settlement Services International (SSI): Նրանց Խաղամոլության Վտանգների Կանխարգելման Բազմամշակութային Ծառայությունն (Multicultural Gambling Harm Prevention) առաջարկում է մի շարք անվճար, լեզվական ծառայություններ այն անհատներին և ընտանիքներին, որոնք կրում են խաղամոլության բացասական ազդեցության հետևանքները:
Եթե դուք կամ ձեզ ծանոթ որևէ անձ, ենթարկվել է խաղամոլության բացասական ազդեցությանը, զանգահարեք SSI-ի Խաղամոլության Վտանգների Կանխարգելման Բազմամշակութային Ծառայություն (Multicultural Gambling Harm Prevention) 1800 329 192 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] էլ․ փոստին։
Իմացեք ավելին SSI-ի բազմամշակութային աջակցության մասին
Խաղամոլների օգնության լեզվական ծառայություններ (In-language Gambler’s Help services)
Խաղամոլների Աջակցությունը (Gambler's Help) տրամադրում է մի շարք անվճար և գաղտնի ծառայություններ և աջակցություն անգլերեն, արաբերեն, կանտոներեն, մանդարին և վիետնամերեն լեզուներով:
Եթե դուք խոսում եք մի լեզվով, որը նշված չէ այստեղ, հնարավոր է, որ ձեր տեղական Խաղամոլների Օգնության Ծառայությունը (Gambler's Help) տրամադրի ձեր լեզվին տիրապետող խորհրդատու: Զանգահարեք 1800 858 858՝ անվճար թարգմանչական ծառայության համար: